«Անչափ սիրուն». Սոնա Ռուբենյանը տպավորել է հետեւորդներին

17:39   3 հուլիսի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նկատելիորեն նիհարել է, ինչի վրա ուշադրություն են դարձրել նրա հետեւորդները։

Տաղանդավոր երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։ Սոնան մուգ գույնի հագուստ է ընտրել, որն ընդգծել է գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին բարձրակրունկներ է կրում ու արձակել մազերը։ «Ինչ խոսք՝ աթոռն ավելորդ է»,- մեկնաբանություններում կատակել է երգչուհին։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցկուհի, տաղանդավոր աղջիկ», «հիացած եմ Ձեր կամքի ուժով», «անչափ սիրուն»։ Ի դեպ, Սոնան վերջին ամիսներին ամենօրյա մարզումներ է սկսել եւ մարդկանց էլ կոչ է անում մարզվել ու առողջ լինել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Սոնան մարմնագույն բլուզ էր կրում։ Սիրված երգչուհին հավաքել էր մազերը, նախընտրել նուրբ ու նվազագույն շպար։ Նա հրապարակմանը կից գրել էր․ «Չկա ոչ մի՛ «երկուշաբթի», ոչ մի՛ «մյուս ամսվա սկիզբ», ոչ մի՛ «այս առիթն էլ անցնի նոր», ոչ մի՛ «երկար տրամադրվել», ոչ մի՛ «հավես չկա» ու «չկա»-ները շատ են, սկսի՛ր հենց հիմա, հենց այս պահից, առանց վայրկյան կորցնելու ու երկար-բարակ մտածելու։ Եթե սկսես մտածել, քեզ հաստատ ինչ որ մի բան քո նպատակից հետ կպահի, կամ կհետաձգի նպատակիդ հասնելը»։



© NEWS.am STYLE