Ջորջո Արմանին դարձել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան

18:11   3 հուլիսի, 2020

Իտալացի հայտնի մոդելյեր Ջորջո Արմանին եւ հայտնի շոֆ-խոհարար Ջինո Սորբիլոն դարձել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նոր դեպասաններն ի պատիվ Իտալիայում տուրիզմի վերաբացման։

«Զբոսաշրջության համաշխպարհային կազմակերպությունը (UNWTO) ամբողջ Եվրոպայում սեկտորի վերաբացման ֆոնին երկու նոր, հատուկ դեսպան է նշանակել։ Գլխավոր քարտուղարի՝ Իտալիա կատարած այցի առնչությամբ UNWTO-ն մոդելյեր Ջորջո Արմանիին եւ շոֆ-խոհարար Ջինո Սորբիլոյին նշանակել է տուրիզմի գծով իր նոր հատուկ դեսպաններ»,- ասված է հայտարարության մեջ։

«Առաջատար լինելով խոհարարության ու նորաձեւության ոլորտում՝ նրանք ներկայացնում են Իտալիայի տնտեսության երկու խոշորագույն ճյուղեր եւ երկու բնագավառ, որոնք նպաստում են երկրի՝ տուրիզմի ոլորտում համաշխարհային սռաջատար վերածելուն։ 1975թ.-ին սեփական ընկերությունը ստեղծելուց հետո Ջորջո Արմանին դարձել է իտալական ոճի խորհրդանիշ։ Իսկ շեֆ-խոհարար Ջինո Սորբիլոն միշտ հայտնի է դարձջել նեապոլիտանական ավանդական պիցցան եւ մրցանակի արժանի ռեստորաններ բացել ամբողջ աշխարհում»,- նշված է դրանում։

Բացի այդ՝ մամուլի հաղորդագրությունում նշել է, որ նոր նշանակումները «կամրացնեն UNWTO-ի եւ Իտալիայի ամուր հարաբերությունները»։

Աղբյուրը՝ ՌԻԱ Նովոստի

Լուսանկարը՝ Shutterstock



© NEWS.am STYLE