«Ես հայ եմ, հպարտ եմ … Հպարտ եմ, քանի որ ունեմ պատմություն, լեզու, հավատ։ Հայն առաջինն է ու կլինի»․ Էդգար Իգիթյանի նոր գրառումը

12:37   4 հուլիսի, 2020

Երիտասարդ դերասան Էդգար Իգիթյանը, որն առավել հայտնի է «Էլենի օրագիրը», «Սիրուն Սոնա» հեռուստասերիալում կերտած իր դերերով, նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանի միկրոբլոգում հրապարակված կադրին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Ես հայ եմ, հպարտ եմ … Հպարտ եմ, քանի որ ունեմ պատմություն, լեզու, հավատ։ Հայն առաջինն է ու կլինի: Դեռեւս միլիոնավոր տարիներ առաջ տեղի ունեցած ջրհեղեղից հետո Հայաստանը եղավ այն առաջին վայրը, Արարատը՝ այն առաջին կետը եւ մեր լեռնաշխարհը՝ այն դրախտավայրը, որտեղ իջավ Նոյն իր տապանով: Հայն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, առաջին քրիստոնեական ծեսերն ու արարողությունները հայկական տաճարներում են կատարվել: Հայ ազգն ունեցել է Մեսրոպ Մաշտոց, որը սուրբ է բոլոր ժամանակներում իր կատարած ազգապահպան գործով: Նրա շնորհիվ ենք հիմա մենք գրում ու կարդում հայերեն: Հայ ժողովրդի կողքին ապրել են ասորիներ, բաբելոնցիներ, հրեաներ, եւ միայն հայն է, որ պահպանել է իր գոյությունը եւ հասել 21-րդ դար: Հայը միշտ եղել է ճնշված հարեւանների կողմից, միշտ ենթարկվել է հալածանքների, կրել պարտություններ, ընդունել օտարի գերիշխանությունը, թեև ունեցել է ծովից ծով Հայաստան, արքայից արքա, և ի վերջո դուրս է եկել այդ վիճակից և փառքով պսակել իր անունը: Հայը տեսել է եղեռն, 1.5 մլն մարդու սպանդ… Բայց սա էլ չի ընկճել հային: Տեսել է երկրաշարժ, որ մի ամբողջ քաղաք է կործանել: Կռվել ենք մեր թեեւ փոքր, բայց մեծ Ղարաբաղի համար: Բայց հայը հպարտ է, նա չի կորցրել հավատը ապագայի հանդեպ»:



© NEWS.am STYLE