«Ժպտա, քեզ սիրում են»․ Մանո Գրիգորյանը՝ հմայիչ կերպարում

13:38   4 հուլիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։

Instagram-ում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ գույնի բլուզ, սպիտակ տաբատ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել՝  նուրբ շպար։ Մանոյի կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ժպտա, քեզ սիրում են»։

Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում նա պատկերված էր դերասանուհի, հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանի հետ։ Գեղեցկուհի մայրիկներն ամառային կերպարներում էին։ «Մարդ, ում հետ շատ ու շատ լավ օրեր ենք ապրել»,- գրել էր Մանո Գրիգորյանը։



© NEWS.am STYLE