«Վոլոչկովա 2». Ելենա Լետուչայան եւ նրա սուպերշպագատը

11:16   4 հուլիսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի Ելենա Լետուչայան կարող է պարծենալ ոչ միայն ճարտասանության տաղանդով, այլեւ գերազանց մարզավիճակով: Վերջերս աստղն իր հետեւորդներին ցուցադրել է, թե որքան բարձր է կարողանում բարձրացնել ոտքը, ընդ որում՝ նա դա արել է շատ սովորական զբաղմունքի՝ մարգագետինների հարդարման ընթացքում։

Հրապարակված լուսանկարում, որը Լետուչայան տեղադրել է իր Instagram-ում, նա կրում է ազատ փողքերով սեւ տաբատ եւ խորը դեկոլտեով տոպ։ Խոտերի վրա ոտաբոբիկ կանգնած հեռուստահաղորդավարուհին կերպարանք է ընդունել շատ բարձր բարձրացնելով ոտքը։

Հետեւորդները հիացել են Լետուչայայի ճկունությամբ եւ նրան համեմատել են Մեծ թատրոնի նախկին պրիմայի հետ․  «Վոլոչկովա 2», «Վոլոչկովայի հետ շփոթեցի», «Ելենա, ինչպիսի շպագատ», - արձագանքել են օգտատերերը։



© NEWS.am STYLE