Սերգեյ Շնուրովն առաջին անգամ հանրությանը ներկայացրել է չորրորդ կնոջը (վիդեո)

13:07   4 հուլիսի, 2020

Սերգեյ Շնուրովը երկու տարի առաջ ամուսնացել է չորրորդ անգամ: Երգչի ընտրյալը ուրալացի միլիոնատերիրոջ դուստր Օլգա Աբրամովան է։ Եվ չնայած արտիստը բազմիցս իր կնոջ հետ լուսանկարներ է տեղադրել բլոգում, սակայն նրա դեմքերը նա երբեք չի ցուցադրել։ Եվ, ահա առաջին անգամ Սերգեյը երկրպագուներին ներկայացրել է իր կնոջը՝ նրա ողջ գեղեցկությամբ։

«Հիմա ձախ չեմ նայում, միայն ուղիղ քեզ։ Ի՞նձ, նման թագուհի։ Որքան հիանալի է սիրելով ապրելը», - Սերգեյ Շնուրովը գրել է սեւ-սպիտակ տեսանյութին կից։ Հոլովակում ամուսինները նավի վրա են, իսկ Օլգա Աբրամովան հեռախոսով նկարահանում է։  

Երգիչն ամուսնացել է իր սիրելիի հետ 2018 թվականին։ Գաղտնի արարողությունը տեղի է ունեցել համեստ, փակ դռների հետեւում, եւ տեւել է ընդամենը հինգ րոպե: Երիտասարդների ՔԿԱԳ են մտել գաղտնի մուտքով, այնուհետեւ հեռացել հաստատությունից։

Աղբյուրը՝ KP



© NEWS.am STYLE