Քրիստինա Ռիչին՝ ընտանեկան բռնության զոհ. հոլիվուդյան դերասանուհուն ծեծել է ամուսինը

12:19   4 հուլիսի, 2020

Քրիստինա Ռիչին ընտանեկան բռնության զոհ է դարձել. նման լուրը ցնցել է դերասանուհու երկրպագուներին: Մինչ այս պահը մամուլում ոչ մի անգամ հաղորդագրություններ չեն հայտնվել այն մասին, որ աստղի ամուսինը՝ Ջեյմս Հեերդեգենը ոչ ադեկվատ պահվածք ունի։ Այս մասին հաղորդում է Дни.ру-ն։

Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս հունիսին։ Վաղ առավոտյան հոլիվուդյան աստղի առանձնատնից զանգ է ստացվել փրկարար ծառայություն։ Պարզվել է, որ Քրիստինա Ռիչին դիմել է օգնության համար՝ հաղորդելով ամուսնու կողմից ընտանեկան բռնության ենթարկվելու մասին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամուսինը վեճի ժամանակ ծեծել է դերասանուհուն։ Դրանից հետո 40-ամյա դերասանուհուն պահանջվել է իրավապահ մարմինների պաշտպանություն եւ բուժօգնություն։ Այժմ Ջեյմս Հեերդեգենին արգելված է մոտենալ Քրիստինա Ռիչիին եւ որեւէ կերպ կապ հաստատել նրա հետ:

Հարկ է նշել, որ յոթ տարվա ամուսնության ընթացքում զույգը ոչ մի անգամ չի հայտնվել սկանդալների կիզակետում։ Կողքից ընտանիքը միանգամայն երջանիկ տեսք ուներ՝ կարիերա, բարեկեցություն, տուն, երեխա։

Դերասանները ծանոթացել են 2011 թվականին «Պեն Ամերիկա» սերիալի նկարահանումներին։ Նրանց միջեւ բուռն սիրավեպ է սկսվել, եւ արդեն երկու տարի անց սիրահարները շքեղ հարսանիք են կազմակերպել։ 2014 թվականի օգոստոսին ծնվել է Քրիստինա Ռիչիի եւ Ջեյմս Հեերդեգենի որդին։



© NEWS.am STYLE