«Ես հուզված եմ»․ Օռլանդո Բլումն անհամբերությամբ է սպասում Քեթի Փերիի ծննդաբերությանը

14:10   4 հուլիսի, 2020

43-ամյա Օռլանդո Բլումը հազվադեպ է կիսվում անձնական կյանքի մանրամասներով, սակայն «Բարի լույս, Ամերիկա» շոուի համար որոշել է բացառություն անել: Արտիստը պատմել է, թե ինչ զգացողություններ են իրեն պատել ուրախ իրադարձությանն առընթեր։ «Ես հուզված եմ։ Դա կախարդական ժամանակ է, երբ հրեշտակը հայտնվում է այս մոլորակի վրա, դա ինձ համար է...», — ասել է աստղը: Այս մասին հայտնում է ՍթարՀիթը՝ հղում կատարելով Metro-յին։

Բլումը նշել է, որ ուրախ կլինի կիսել բոլոր ծնողական պարտականությունները Քեթի Փերիի հետ: «Ես իսկապես անհամբերությամբ եմ սպասում այն ուշ գիշերին, երբ կարթնանամ, շշից կերակրեմ... ինձ դուր է գալիս այն հանգիստ ժամանակը, երբ ամբողջ աշխարհը քնած է, եւ քո ձեռքերում քնած է փոքրիկը», — կիսվել է դերասանը:

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի աստղը նաեւ հավելել է, որ իրեն հատկապես դուր են գալիս ընտանեկան հանգիստ երեկոները: Օռլանդոն հուզիչ կերպով նկարագրել է այն պահը, երբ վերջապես կկարողանա իր երեւակայությունները կյանքի կոչել: «Միայն դուք եւ երեխան, դուք խնամում եք, պարզապես նրա կողքին եք եւ հետեւում եք, թե արդյոք ձեր օգնության կարիքը չկա, տեսեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի փոքրիկ կյանքը տեղափոխեք  մեծ աշխարհ», - անկեղծացել է նա:

Ի դեպ, եթե 35-ամյա Քեթիի համար երեխան առաջինն է, ապա Օռլանդոն արդեն ծնողական փորձ ունի։ Ավելի վաղ նա ամուսնացած էր մոդել Միրանդա Քերի հետ, որը նրան որդի է նվիրել։



© NEWS.am STYLE