Տարզանը չի ցանկացել ամուսնանալ Նատաշա Կորոլյովայի հետ (հարսանեկան տեսանյութ)

15:52   4 հուլիսի, 2020

Սերգեյ Գլուշկոն, որն առավել հայտնի է Տարզան բեմական անվանբ, Instagram-ի իր էջում հրապարակել է Նատաշա Կորոլյովայի հետ ամուսնության գրանցման եզակի կադրեր: Հիշեցնենք, որ հարսանիքը տեղի է ունեցել 2003 թվականին։

Տեսանյութում հայտնվել է այն պահը, երբ զույգը փաստաթուղթ է ստորագրում։ Տարզանը չի կարողացել զսպել իրեն եւ «կատակել է». նա ձեւացրել է, թե չի ուզում ստորագրել։ Նատաշա Կորոլյովան չի շփոթվել, վերցրել է ծաղկեփունջը եւ կատակով բերել ապագա ամուսնու գլխավերեւ ու ձեւացրել, թե հարվածում է:

«Քվեարկում ենք ընտանեկան դրության փոփոխությունների օգտին», - հրապարակումը մակագրել է Տարզանը։

Հետեւորդներին ուրախացրել է տեսանյութը։ Շատերը նշել են, որ հոլովակում Տարզանն ու Նատաշան երջանիկ ու երիտասարդ են։

«Շատ ուրախ եմ։ Անկեղծ եք», «Հետաքրքիր է, Տարզանը չէր ուզում ամուսնանալ։ Բայց սերը ստիպեց ընդունել ամուսնության կապանքները: Դուք հիանալի եք, երջանկություն ձեզ», «Հիանում եմ ձեր ընտանիքով», - գրել են հետեւորդները։

Լուսանկարները՝ 7дней, Instagram



© NEWS.am STYLE