Ուսը բաց բլուզ, լայն տաբատ․ Տաթեւիկ Ադումյանի քնքուշ լուսանկարը

23:46   4 հուլիսի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է ուսը բաց, սպիտակ գույնի շապիկ, լայն տաբատ։ Նա նախընտրել է նվազագույն շպար, վարսերն արձակված են։ Դերասանուհին գրկել է փոքրիկ շունիկի։ Հրապարակմանը կից գրառման չենք հանդիպում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում նա ներկայացել էր գեղցկուհի մայրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․«Մայրն ամենալավն է, ամենագեղեցիկն է, ամենաշատն է մեզ սիրում, ամենահոգատարն է, ամենաջերմն է մեզ գրկում, ամենաուժեղն է, այո այո, հորից էլ ուժեղ է որոշ առումներով ... Չեմ վախենա ասել, որ մայրը ամենակարևոր հերոսն է յուրաքանչյուրիս կյանքում։ Ուզում եմ, որ բոլոր մայրերը երջանիկ լինեն և գեղեցիկ մնան, որ շատ ուժեղ լինելու կարիք չունենան։ Իսկ իմ շատ սիրելի և գեղեցիկ մայրիկին ուզում եմ ասել, որ շատ եմ կարոտում և սպասում, որ շատ շուտով նորից հանդիպենք, որ քեզ պինդ գրկեմ»:

Լուսանկարը՝ arginephoto-ի



© NEWS.am STYLE