Բնական․ Դիանա Գրիգորյանը՝ նուրբ կերպարում

22:42   4 հուլիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ներկայացել է ամառային նուրբ ու բնական կերպարում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան կրում է սպիտակ գույնի շապիկ։ Նա նվազագույն շպարով է, արձակել է վարսերը։ Ամառային լուսանկարին կից Դիանա Գրիգորյանը գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել: Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։



© NEWS.am STYLE