Ծնվել է Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (ֆոտո)

19:10   4 հուլիսի, 2020

Ծնվել է հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի առաջնեկը։ Ծնողները նրան Ռոբերտ են անվանել։

Այս մասին տեղեկանում ենք Միհրան Ծառուկյանի Instagram-ի էջից, ուր նա որդու հետ կադր է հրապարակել։ «Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020», - հրապարակմանը կից գրել է երիտասարդ հայրիկը։

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Արփիին եւ Միհրանին։ 



© NEWS.am STYLE