«Կյանքի  լավագույն ծննդյան օրն այս տեսքն ունի»․ Գոհար Ավետիսյանը 27-ամյակը նշել է նորածին որդու հետ (ֆոտո)

20:03   4 հուլիսի, 2020

Դիմահարդար, իսկ վերջերս նաեւ ֆուդբլոգեր Գոհար Ավետիսյանն այսօր նշում է իր տարեդարձը։ Երեկ մայրացած հայուհին այսօր եւս նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել, որին կից արտահայտել է իր զգացմունքները․

«Կյանքի  լավագույն ծննդյան օրն այս տեսքն ունի։ Այսքան եմ ցանկանում շատ բաներ ասել, սակայն գնամ կաթ փնտրելու։ Ես այնքան երջանիկ եմ»։

Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանն ու նրա քաղաքացիական ամուսինը երեկ որդի է ունեցել։ 

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հերոս: 4 կիլոգրամ երջանկություն եւ անիրական սեր առաջին վայրկյանից: Թերեւս սա լավագույն ծննդյան նվեր է իմ կյանքում (այն վաղն է, բայց ես արդեն միեւնույն է): Բոլորին ցանկանում եմ զգալ այս երջանկությունը», - Instagram-ում գրել էր նա։



© NEWS.am STYLE