Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

21:48   4 հուլիսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրում դերասանուհին կերպարանք է ընդունել ավտոմեքենայի մեջ։  Նա կրում է մոխրագույն բլուզ։ Արձակել է ուղիղ հարդարված վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից Իննան անգլերեն լեզվով գրել է․ «Սուրճ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Իննան պատկերված էր դերասան Վահե Զիրոյանի հետ։ «Մեր բոյի ձյուն հունիսին ֆոտո»,- լուսանկարը մակագրել էր հմայիչ դերասանուհին։ Լուսանկարն արվել էր Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։



© NEWS.am STYLE