Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը դուստր են ունեցել (վիդեո)

22:11   4 հուլիսի, 2020

Այսօր` հուլիսի 4-ին, հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը` Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը, ծնողներ են դարձել: Զույգը դուստր է ունեցել: Աննան ուրախալի լուրը հայտնել է Instagram-ի միջոցով: «Լույս աշխարհ եկավ մամայի ու պապայի ծաղիկը»,-տեղադրված տեսանյութը մակագրել է նորաթուխ մայրիկը:

Նույն տեսանյութն իր էջում տեղադրել է նաեւ Դավիթը՝ «Բարեւ, բալես» գրառմամբ ողջունելով դստերը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от David Aghajanyan (@david_aghajanyan)

Հիշեցնենք, որ այսօր լույս աշխարհ է եկել նաեւ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի առաջնեկը: Զույգն իրենց որդուն Ռոբերտ է անվանել:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երիտասարդ զույգին` ծնողներ դառնալու առթիվ:



© NEWS.am STYLE