Նոր մանրամասներ Գենադի Խազանովի առողջական վիճակի մասին

12:09   5 հուլիսի, 2020

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գենադի Խազանովը պլանային հետազոտություն է անցնում Ա.Ն. Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում: Այս մասին հաղորդում է Էստրադային թատրոնի կայքը, որի գեղարվեստական ղեկավարը հանդիսանում է դերասանը:

Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ այսօր՝ հուլիսի 5-ին, նրան դուրս են գրելու հիվանդանոցից:

«Էստրադային թատրոնի ղեկավարությունն իր հանդիսատեսին եւ Գենադի Վիկտորովիչ Խազանովի երկրպագուներին հայտնում է, որ մեր սիրելի արտիստն ու թատրոնի գեղարվեստական ղեկավարը ողջ եւ առողջ է: Նա այժմ պլանային հետազոտություն է անցնում Ա.Ն. Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնում, եւ շուտով արդեն տանը կլինի»,-ասվում է տեքստում:

Տեղեկությունն այն մասին, որ արտիստի տուն են ժամանել բժիշկներ, մամուլում հայտնվել է հուլիսի 3-ին: Ավելի ուշ Խազանովը հերքել է այդ լուրերն ու նշել, որ իրեն լավ է զգում:

«Դուք ինձ ձեր բազմաթիվ զանգերով ավելի եք անհանգստացնում: Ինձ հետ ամեն բան նորմալ է»,-ասել է նա:

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Goodhouse.ru



© NEWS.am STYLE