Խարլամովն ամուսնալուծության պատճառով կտրուկ նիհարել է

13:11   5 հուլիսի, 2020

Տեղեկությունը, որ Գարիկ Խարլամովը եւ Քրիստինա Ասմուսը ամուսնալուծվում են, հայտնվել է մի քանի շաբաթ առաջ: Շատերը լուրն ընկալեցին որպես կատակ, սակայն պարզվեց, որ ամեն ինչ լուրջ է։ Չնայած այն հանգամանքին, որ զույգը խնդրել է չխառնվել իրենց բաժանման պատճառների մեջ, երկրպագուները մշտապես աստղերի լուսանկարներին կից մեկնաբանություններով գրոհում են: Դերասանուհին լռություն է պահպանում, իսկ հումորիստը լիցքաթափվում է։

Գարիկ Խարլամովը ինքն է ծաղրական եւ հումորային վերնագրեր հորինում, որոնք կարող են հայտնվել մամուլում՝ իրենց ամուսնալուծության թեմայով: Հետեւորդներն այս դժվարին գործում օգնում են աստղին: Այսպես արտիստը լուսանկար է հրապարակել դստեր հետ՝ դրան կից գրելով, որ այդ լուսանկարն անպայման պետք է հայտնվի նորաձեւության ամսագրի շապիկին։

Գրառմանը կից հետեւորդներն անմիջապես հորինել են վերնագրերի տարբերակները: «Հիմա կգրեն «Խարլամովի ու Ասմուսի դուստրը որոշել է ապրել հոր հետ»,- նշել են երկրպագուները։

Շատերը նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Գարիկ Խարլամովը զգալիորեն նիհարել է։ «Գարիկը նիհարել է, բարեկազմ է դարձել», «Գարիկ,  տեսքդ այն չէ, նիհարել ես, գիրացիր», - գրել են մարդիկ:

Աղբյուրը՝ Dni.ru

Լուսանկարները՝ Globallookpress.com, Instagram



© NEWS.am STYLE