Ուիլ Սմիթը կնոջը թույլատրել է սիրեկան ունենալ։ Կինը հերքում է ամեն ինչ (մանրամասներ)

11:01   5 հուլիսի, 2020

Երգիչ Աուգուստ Ալսինան պատմել է, որ երկար ժամանակ հանդիպել է ամերիկացի դերասան Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինկեթ-Սմիթի հետ, ընդ որում նրանց կապը հաստատել է ինքը՝ ամուսինը, քանի որ զույգն ազատ հարաբերություններ ունի, գրում են ամերիկյան պարբերականները:

27-ամյա կատարողի խոսքով՝ Սմիթի կնոջ հետ 2015թ․-ին նրանց ծանոթացրել է զույգի ավագ որդին՝  Ջեյդենը։ Այդ ժամանակից ի վեր նրանք անբաժան էին, անգամ միասին հանգստանում էին։ Ալսինայի խոսքով՝ Ուիլ Սմիթն ինքն է օրհնել այդ կապը, քանի որ իր ամուսնությունը «վերածվել է գործընկերության»:

Երգիչը խոստովանել է, որ այդ հարաբերություններն իր համար PR չէին, այլ իսկական սեր էր։ «Ես տարիներ շարունակ ինձ տվել եմ այդ հարաբերություններին, եւ շատ, շատ եմ սիրում նրան», — ասել է երգիչը:

Այդուհանդերձ, Ջադա Փինկեթ-Սմիթի ներկայացուցիչները հերքել են երգչի հայտարարությունը, սակայն Ալսինան պնդում է իրենը: Կատարողը պատմել է, որ նույնիսկ նախապես զանգահարել է Սմիթներին եւ զգուշացրել առաջիկա անկեղծ հարցազրույցի մասին։

Աղբյուրն ու լուսանկարները՝ Cosmopolitan, Getty Images



© NEWS.am STYLE