Սլացիկ կազմվածք, լողավազան, ամառ․ Անժելա Սարգսյանը՝ լողազգեստով

11:36   5 հուլիսի, 2020

Դերասանուհի Անժելա Սարգսյանը, ով արդեն տեւական ժամանակ է, ինչ բնակվում է Լոս Անջելեսում, իր միկրոբլոգի հետեւորդներին հաճախ ցուցադրում է իր առօրյան, ժամանցը, ճամփորդությունները: Սոցցանցերում լինելով ակտիվ դերասանուհին չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին ու երկրպագուներին:

Instagram-յան էջի Stories բաժնում, որ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին ներկայացել է լողավազանից։ Նա կրում է գունավոր լողազգեստ, արձակել է կարճ վարսերը, առանց շպարի է։ Անժելա Սարգսյանը հետեւորդների հետ կիսվել է, թե ինչպես է ցատկում լողավազան։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարին կից դերասանուհին գրել էր․ «Բոլոր ժամանակներում թյուր կարծիք է եղել, որ կյանքն ավելի հեշտ է գեղեցիկ կնոջ համար։ Չգիտեմ, արդյո՞ք նայել եք մեդալի մյուս կողմը... Ուզում եմ բարձրաձայնել որպես անհամեստ անձ։

Արդեն 10 տարուց ավել, որպես բանական էակ, աշխատում եմ ներքին գեղեցկության վրա՝ հավատալով Աստվածաշնչի վարդագույն էջերին։ Կնոջը զարդարող ամենազորեղ զենքը բարությունն է... Կնոջ կյանքը և՛ դժվարացնող, և՛ հեշտացնող միակ ուղին անցնում է իմաստության ճանապարհով։ Իսկ համբերատարությունը կարող է լրացնել և ավելի զորեղ դարձնել այս 2 հատկությունները։ Ցավոք սրտի, մարդիկ միայն արտաքինն են տեսնում...»։



© NEWS.am STYLE