Մարիամ Մելիքյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը

12:46   5 հուլիսի, 2020

Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ ֆոտոշարքերով, գայթակղիչ կադրերով, ընտանեկան, ջերմ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու հետ։ Կադրում երիտասարդ ամուսինները ջերմ գրկախառնված են։ Մարիամը կրում է սեւ վերնաշապիկ, նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Ընտանեկան կադրին կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Մարիամ Մելիքյանը ներկայացել էր առօրյա հմայիչ կերպարում։ Նա կրում էր սպորտային, լայն բլուզ։ Մարիամն արձակել էր ալիքավոր վարսերը, քնքուշ շպարով էր։ Հրապարակմանը կից նա դիմելով հետեւորդներին՝ գրել էր․ «Շատ էին հավանել այս լուսանկարը։ Դե ասեք, ինչու՞»։ Ի պատասխան հետեւորդները գրել էին․ «Նուրբ», «Շատ անկեղծ ու պայծառ նկար», «Բնական ու նուրբ», «Համեստ հայուհի», «Քնքուշ»։



© NEWS.am STYLE