Մերի Մակարյանի հմայիչ կերպարը

13:39   5 հուլիսի, 2020

Ամուսնությունից հետո Լոս Անջելեսում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհի, երիտասարդ մայրիկ Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կրում է սեւ երանգի բլուզ։ Մերին հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով հագուստ էր կրում։ Մերին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։



© NEWS.am STYLE