Աշուն-ձմեռ 2013/2014 սեզոնի կանացի վերարկուների նորաձեւության միտումները

19:21   24 օգոստոսի, 2013

Ինչպես նախորդ տարիներին, առաջիկա աշուն-ձմեռ սեզոնին թագավորելու է կանացի վերարկուների ձեւի ազատ ընտրությունը: Սակայն, ամեն դեպքում, հիմնականում շեշտադրվելու են հանգիստ գույները. ճերմակ, մոխրագույն, բեժ, երկնագույն, նուրբ վարդագույն եւ այլն: Նոր սեզոնի վերարկուների հիմնական առանձնահատկությունը երկարությունն է: Մաքսին այս տարի առանձնապես նորաձեւ չէ՝ ի տարբերություն մինիի կամ միդիի:

NEWS.am STYLE-ի թղթակիցը մանրամասն ճշտել է հաջորդ սեզոնի կանացի վերարկուների նորաձեւ միտումները եւ ընտրել առավել գրավիչ տարբերակների տասնյակը:

10. Արտիստիկ սեւը՝ փայլուն, անփայլ, յուրօրինակ կոճակներով, թվիդից, կաշվից կամ այլ գործվածքից. սեւը նորաձեւ է լինելու միշտ:

9. Շլացուցիչ ճերմակ: Այս գույնի վերարկուների ձեւերում գերակշռում է մարմինը թեթեւակիորեն գրկող տարբերակը: Ճերմակի հետ, որպես կանոն, հրաշալի համադրություն են աքսեսուարները կամ հակադիր երանգով խոշոր կոճակները:

 

8. Խաղացկուն կատու. վագր, ընձառյուծ, հեպարդ… Հրաշալի երանգավորումը կանացիություն եւ հմայք է տալիս կնոջ ամբողջ կերպարին: Այդպիսի վերարկուներ կան, օրինակ, Tom Ford-ի հավաքածուում:

 

7. Ոմանք էլ նախընտրում են բազմերանգ վանդականախշը, որը հոկտեմբերյան սառը եղանակին կջերմացնի ամռան արեւի նման:

 

6. Մորթին փափկացնում է դիմագծերը՝ կանացի կերպարին ավելի շատ կանացիություն հաղորդելով:

 

5. Նուրբ վարդագույն, բեժ, երկնագույն, նարդոսագույն: Շատ է սազում բաց եւ նուրբ մաշկ ունեցող կանանց:

 

4. Խիստ կապույտ: Հրաշալի տարբերակ է 40 եւ ավելի տարեկան նրբագեղ կանանց համար:

 

3. Փայլուն վերարկուներ երեկոների համար: Երեկոյան վերարկուն կընդգծի ձեր տոնական տեսքը եւ կներդաշնակի երեկոյան զգեստի հետ: Վերարկուից արդեն հասկանալի կլինի, որ երեկույթի եք գնում:

 

2. Վառ երանգներով վերարկուներն աշնանային մռայլ ու գորշ եղանակին կբարձրացնեն տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Թեկուզ եզակի, բայց այս սեզոնին դրանք առկա են:

 

1. Մոխրագույնի բոլոր երանգները: Ահա վերարկուի գույն, որի շնորհիվ կարելի է միաժամանակ գրավիչ եւ ներկայանալի տեսք ունենալ: Կատարյալ տարբերակ է աշխատանքի եւ ցանկացած հանդիպման գնալու համար՝ գործնականից մինչեւ ռոմանտիկ:

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE