«Սիրուն զույգ»․ Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի նոր լուսանկարը

17:44   5 հուլիսի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամուսնու՝ երգիչ Մարտին Մկրտչյանի հետ։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ հանդերձանք․ կիսատաբատ, բլուզ, բարձրակրունկներ։ Նա արձակել է վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային ակնոցը։ Մարտին Մկրտչյանը մեղմ գրկել է կնոջը։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր վերնաշապիկ։ Նա առանց շպարի էր, վարսերն արձակված էին։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էր ծղոտե լայնեզր գլխարկը։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն անգլերեն լեզվով գրել էր․ «Ամուսնության 7-ամյակ»։



© NEWS.am STYLE