Առանց հագուստի. Ասմուսը կիսվել է լոգարանում արված կադրերով

17:09   5 հուլիսի, 2020

Քրիստինա Ասմուսը լոգարանում արված անկեղծ լուսանկարներ է հրապարակել։ 32-ամյա դերասանուհու խոստովանությամբ՝ նա առաջին եւ միակ անգամ մերկ լուսանկարվել է հեռախոսով, եւ դա «Տեքստ» ֆիլմի համար ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի առաջադրանքն է եղել:

««Տեքստ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ես ռեժիսորի կողմից առաջադրանք ունեի՝ հեռախոսը համալրել իմ լուսանկարներով։ Դրանք տարբեր էին, եւ փողոցում, եւ առեւտրի կենտրոնում, եւ արցունքներով, եւ շան հետ, եւ երեկոյան, եւ լոգարանում․․․ Այնպես որ, սա ես չեմ, Սա Նինան է )))))»,- բացատրել է Քրիստինան:

Ճիշտ է, երկրպագուները կասկածել են, որ իրական կյանքում ինքը՝ Ասմուսը համեստ է: «Լավ հա, ամբողջ երկրով մեկ բոլորը տեսել են արդեն», - ծաղրել են մեկնաբանները։ Շատերը ենթադրել են, որ դերասանուհին «ոչ մի կերպ չի հանդարտվում» եւ Խարլամովից բաժանվելուց հետո նոր փեսացու է փնտրում: Դրա համար էլ հրապարակում է գրավիչ լուսանկարներ։

Աղբյուրը՝ Eg



© NEWS.am STYLE