Առանց շպար, առօրյա կերպար․ Լուսինե Թովմասյանի լուսանկարը

21:46   5 հուլիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում առօրյա ու բնական կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կրում է վարդագույն բլուզ, ջինսե տաբատ։ Լուսինեն առանց շպարի է, նա արձակել է վարսերը։ Նրա կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  հրապարկված կադրերում Լուսինե Թովմասյանը պատկերված էր որդու՝ Ալեքի հետ։ «Մի ուրիշ սեր»,- հրապարակումը մակագրել էր Լուսինեն՝ օգտագործելով «իմ որդի», «սեր» հեշթեգերը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։

 

Գլխավոր լուսանկարը՝ pargev_aydinyan



© NEWS.am STYLE