Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (վիդեո)

20:13   5 հուլիսի, 2020

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին եւ իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ: Մաշայի մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր. նրանք կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը:

Հատկանշական է, որ Մաշան երգի առաջին տողերը կատարել է հայերենով, ինչն արժանացել է ժյուրիի անդամների դրական արձագանքին:
«Մաշա, ինձ դուր եկավ հայերենի միաձուլումն այս երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, ու ես քեզ հավատացի»,-նշել է Բոյ Ջորջը:
Նախագծի յութուբյան պաշտոնական էջում տեղադրված հատվածը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:



© NEWS.am STYLE