Հմայիչ մայրիկ. Մերի Մակարյանի լուսանկարը

15:13   6 հուլիսի, 2020

Դերասանուհի Մերի Մակարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Մերին սեւ հագուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել նվազագույն շպարի։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մերին պատկերված էր դստեր հետ։ Նա ջերմ գրկել էր փոքրիկին։ Երիտասարդ մայրիկը սեւ զգեստ էր ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր գլխազարդը։ «Մենք»,- հրապարակումը մակագրել էր ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։

 



© NEWS.am STYLE