Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարը լողավազանից

11:39   6 հուլիսի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է լողավազանում։ Երգչուհին արձակել է մազերն ու շպարված չէ։ Իվետան լուսանկարը չի մեկնաբանել։

Օրերս հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իվետան վարդագույն տաբատ էր կրում, բաց գույնի շապիկ ու վառ սպորտային կոշիկներ։ Երգչուհին արձակել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, վզնոց։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Ամենասիրուն ու ամենատաղանդավոր»:



© NEWS.am STYLE