«Ընտրիր այնպիսի սիրեկանի, որը քեզ այնպես է նայում, ասես դու բուրբոնով պատրաստված թխվածքաբլիթ լինես». այսօր ծնվել է Ֆրիդա Կալոն

14:05   6 հուլիսի, 2020

1907 թ-ի հուլիսի 6-ին լույս աշխարհ է եկել մեքսիկացի ամենահայտնի նկարչուիներից մեկը՝ Ֆրիդա Կալոն, որն արվեստի աշխարհում առավել հայտնի է բազմաթիվ դիմապատկերներով ու ինքնանկարներով: Նրա աշխատեանքներից շատերը ոգեշնչված են մեքսիկական բնությունից, նա իր գործերում հաճախ արտահայտել է իր պատկերացումերը՝ ռասսայական ու սեռային խտրականությունների դեմ:

Կալոյի աշխատանքները շատերը գնահատել են՝ որպես սյուրռեալիստական գործեր, մինչդեռ ինքը՝ նկարչուհին, կարծում էր, որ իր նկարներում արտացոլված է իրականությունը:

Ներկայացնում ենք Կալոյի հայտնի մտքերից մի քանիսը, որոնք խոսում են նրա աշխարհընկալման ու գաղափարների մասին:

«Ես խմում էի վշտերս խորտակելու համար, բայց դրանք, կարծես, սովորել են լողալ»:

«Ես չեմ նկարում երազներ կամ մղձավանջներ, ես նկարում եմ իմ սեփական իրականությունը»:

«Ոչինչ բացարձակ չէ: Ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ շարժվում է առաջ, ամեն ինչ զարգանում ու անհետանում է»:

«Ես ինքս ինձ եմ նկարում, որովհետեւ ես հաճախ միայնակ եմ լինում, եւ քանի որ, ես այն առարկան եմ, որին ամենից լավն եմ ուսումնասիրել»:

«Ընտրիր այնպիսի սիրեկանի, որը քեզ այնպես է նայում, ասես դու բուրբոնով պատրաստված թխվածքաբլիթ լինես»:

«Ես շատ համառ մարդ եմ՝ միշտ սիրում եմ, սիրում, սիրում, սիրում… ու երբեք չեմ հեռանում»:

«Ծիծաղից ավելի թանկարժեք ոչինչ չկա»:

«Միայն լեռը կարող է հասկանալ մյուս լեռան սիրտը»:

«Անկեղծ ասած՝ չգիտեմ՝ նկարներս սյուրռեալիստական են, թե ոչ, ես միայն մի բանում եմ վստահ՝ դրանք իմ անկեղծ դրսեւորումներն են»:

«Ես սովորություն ունեի մտածելու, թե աշխարհի ամենատարօրինակ անձնավորությունն եմ, իսկ հետո սկսեցի մտածել, որ աշխարհում այնքան շատ մարդիկ կան, եւ հաստատ կլինի ինձ նման մեկը, որը կարծում է՝ ինքն արտառոց է ու թերի: Ես պատկերացնում էի այդ մեկին՝ մտածելով, որ նա էլ իմ մասին է մտորում»:

Լուսանկարները՝ fridakahlo.org



© NEWS.am STYLE