Ծաղիկներ, ջերմ գրկախառնություն. Լիլուն՝ որդու ու ամուսնու հետ

16:16   6 հուլիսի, 2020

Երգչուհի Լիլուն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, նշել է ծննդյան օրը։ Նա լուսանկար է տեղադրել, որում պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Ծննդյանս օրն է»,- գրել է երգչուհին, իսկ հետեւորդները շտապել են շնորհավորանքներ գրել։

Օրերս հրապարակված կադրում երգչուհին կրում էր ամառային ծաղկավոր զգեստ, լայնեզր գլխարկ։ Լիլուն նուրբ ու ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը, դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին, գրել էր․ «Շուտով նոր տեսահոլովակ»։

 



© NEWS.am STYLE