«Ե՞րբ պիտի գաք այն գիտակցության, որ ձեր տարածած չարությունն ու նախանձն իսպառ կկործանեն աշխարհը». Արմինկայի նոր գրառումը

13:07   6 հուլիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր գրառում է արել՝ անդրադառնալով «սոցցանցային չարությունն ու նախանձին»։

«Համավարակի ու համամեկուսացման այս սարսափելի շրջանում ինձ՝ միամիտիս, թվում էր, թե սոցցանցային չարությունն ու նախանձը կնահանջեն…գոնե մասամբ: Հավատում էի, որ դատարկ (ու ոչ միայն) էջերից անխնա քննադատող, վատաբանող ու հայհոյող մարդիկ մի պահ կանգ կառնեն ու կհասկանան, որ հենց իրենց չարությունն ու նախանձն է աշխարհը տանում կործանման: Նայեք, ինչ է կատարվում աշխարհում…վերանում են սերը, հարգանքը, կարեկցանքը, կամեցողությունն ու այդպես շարունակ:Քանդվում են դարերի պատմություն ունեցող երկրներ…

Չէ՞ որ ոչ մեկ չի խնդրում սիրել ու ընդունել հանրային մարդկանց: Չեն կարող բոլորը սիրելի լինել հանրության 100%-ի կողմից, և դա բնական է: Բայց ում էլ չեք սիրում, խնայեք ձեր ժամանակը՝ չար, նողկալի, անպարկեշտ խոսքեր ու անեծք գրելու համար: Խնայեք հղիներին ու երեխաներին գոնե:

Ե՞րբ պիտի գաք այն գիտակցության, որ ձեր տարածած չարությունն ու նախանձն իսպառ կկործանեն աշխարհը: Մի պահ պատկերացրեք, որ այդչափ սեր ուղարկեք աշխարհին: Հրաշալի կլինի, չէ՞»,- գրել է երգչուհին։

Գլխավոր լուսանկարը՝ @kissphotographyla



© NEWS.am STYLE