«Ես ուզում եմ, որ իմ թերությունների հանդեպ չլինեք անտարբեր». Լիա Զախարյանի ամառային կերպարը

17:39   6 հուլիսի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է լողավազանի կողքին։ Լիան ջինսե տաբատ է կրում, գեղեցիկ ամառային շապիկ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ «Ես ուզում եմ, որ իմ թերությունների հանդեպ Չլինեք անտարբեր»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը ոտքի հատվածում առանձնանում էր հետաքրքիր կտրվածքով։ Լիան սպիտակ շապիկ էր ընտրել, բարձրակրունկ կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ պայուսակ, ականջօղեր։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Էլեգանտ»։



© NEWS.am STYLE