«Իմ փոքրիկ ծաղիկ». Սիլվա Հակոբյանի ջերմ շնորհավորանքը դստերը

18:39   6 հուլիսի, 2020

Երգչուհի Սիլվա Հակոբյանը ջերմ շնորհավորել է դստերը։

Նրա դուստրը՝ Միլան, դարձել է 11 ամսական, ինչի առիթով Սիլվան հրապարակել է փոքրիկի լուսանկարը։ «Շնորհավոր 11 ամսական, իմ փոքրիկ ծաղիկ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է նա։ Հետեւորդները միացել են շնորհավորանքներին ու բազմաթիվ հոճայախոսություններ գրել. «Տիկնիկ», «անուշիկ»։

Օրերս հրապարակված լուսանկարում Սիլվան սպիտակ շապիկ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, գլխազարդ ընտրել։ Երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Առանց մեկնաբանության»,- այս հեշթեգն էր օգտագործել Սիլվան։

Լուսանկարը՝ @elevon_photo



© NEWS.am STYLE