«Հիասքանչ». Սոֆյա Պողոսյանի լուսանկարը

19:41   6 հուլիսի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինն արձակել է մազերը։ Հմայիչ դերասանուհին բնական շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր։ «Շարունակիր առաջ գնալ»,- հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Հիասքանչ»։

Օրերս հրապարակված կադրում դերասանուհին պուտավոր բլուզ էր կրում, կապույտ շրջազգեստ։ Սոֆյան հավաքել էր վարսերը, նուրբ շպար նախընտրել։ Նրա կերպարն ամբողջացրել էին մեծ ու արտահայտիչ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերենով գրել էր․ «Երբ անձրեւ է գալիս, փնտրեք ծիածանը: Երբ խավար է փնտրեք աստղեր»։

 



© NEWS.am STYLE