Տոպ, կաշվե տաբատ. Լիլիթ Բասյանի վառ կերպարը

11:38   7 հուլիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ներկայացել է նոր ոճով. նա վառ գույնի տոպ է կրում, կաշվե տաբատ։ Լիլիթը հետաքրքիր սանրվածք է ընտրել՝ հյուսքեր։ Լիլիթն արտահայտիչ շպար է ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ թեւնոցներ ու վզնոց։ Լիլիթը հետեւորդներին կոչ է արել իրեն նկարագրել մեկ բառով, իսկ վերջիններս հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցկուհի», «ռումբ»։

Ավելի շատ հրապարակված կադերում նա առօրյա կերպարում էր։ Լիլիթը կրում էր ջինսե տաբատ ու վերնաշապիկ, ճերմակ բլուզ ու սպորտային կոշիկներ։ Լիլիթն արձակել էր վարսերն ու նախընտրել էր նուրբ շպար։

Լուսանկարը՝ @melsdani



© NEWS.am STYLE