Բրոդվեյյան դերասանը մահացել է կորոնավիրուսից 95 օր ինտենսիվ բուժումից հետո

14:46   6 հուլիսի, 2020

Լոս Անջելեսում COVID-19-ի բարդությունների դեմ մի քանի ամից պայքարելուց հետո մահացել է ամերիկյան մյուզիքլների աստղ, կանադացի 41-ամյա դերասան Նիք Կորդերոն, հայտնել է Daily Star-ը՝ վկայակոչելով նրա կնոջ՝ Ամանդա Քլոթսի խոսքերը։

«Աստծու մոտ՝ երկնքում, եւս մեկ հրեշտակ է հայտնվել։ Իմ թանկագին ամուսինն այս առավոտ մահացավ»,- Instagram-ում գրել է նա։

Կորդերոյի մոտ ախտանշանները հայտնվել են մարտի վերջին, իսկ ապրիլի 1-ին հայտնի է դարձել, որ դերասանին հոսպիտալացրել են ու միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Բուժման ընթացքում նրա մոտ բազմաթիվ բարդություններ են առաջացել. դեղամիջոցները, որոնք ջրիկացնում են արյունը, վտանգավոր ներքին արյունահոսություն են առաջացրել, իսկ դրանց հանելուց հետո դերասանի աջ ոտքում թրոմբեր են առաջացել, ինչի հետեւանքով վերջույթը ստիպված են եղել անդամահատել։ Բուժման ընթացքում նա գրեթե 25 կիլոգրամ քաշ է կորցրել, իսկ առողջացման դեպքում բժիշկները երկու թոքերի փոխպատավաստում են կանխատեսել, քանի որ դրանք ախտահարված են եղել կորոնավիրուսի հետեւանքով, գրում է 112-ը:

Նիք Կորդերոն 41 տարեկան էր։ Նա մեկ տարեկան որդի ունի՝ Էլվիսը։



© NEWS.am STYLE