Սեքսուալ լինելու հնարքներ՝ Էմիլի Ռատաժկովսկիից

13:41   12 հուլիսի, 2020

Այս աղջիկը գիտի, թե ինչպես մշտապես լինել ուշադրության կենտրոնում։ Նրան անգամ մեղադրում են չափից դուրս սեքսուալ լինելու մեջ, իսկ նա խորհուրդ է տալիս աղջիկներին չամաչել սեփական սեքսուալությունից։ Այո, խոսքը մեր ժամանակների ամենապահանջված մոդել էմիլի Ռատաժկովսկիի մասին է։

Ահա նրա կողմից մշտապես սեքսուալ երեւալու հինգ հնարք։

1. Լանջաբացվածք (դեկոլտե)

Միշտ ընտրեք լայն բացվածքով, այսինքն՝ խորը դեկոլտեով զգեստներ, պահպանելով, իհարկե, չափի զգացողությունը։

2. Արեւայրուք

Մաշկի շոկոլադե գույնը գայթակղում է շատերին։ Ուստի արեւայրուք ընդունելու համար մի սպասեք ամռանը։ Այսօր կոսմետիկ միջոցները թույլ են տալիս արհեստական արեւայրուք ստանալ անգամ տնային պայմաններում։

3. Անփույթ սանրվածք

Այդպիսի սանրվածք էլ կա, որն իրականում տպավորություն է ստեղծում, թե դուք նոր եք վեր կացել անկողնուց եւ չեք հասցրել հարդարել վարսերը։

4. Ստվերաներկ

Սա հավերժ սեքսուալ թրենդ է. աչքերին կատվային հայացք եք հաղորդում սյուրմայի կամ սեւ մատիտի միջոցով, եւ վերջ։

5. Թաց մաշկ

Եվս մեկ միջոց՝ սեքսուալ երեւալու համար։ Պարզապես օգտագործեք մաշկը խոնավեցնող քսուքներ, որպեսզի թացության էֆեկտ ստանաք։



© NEWS.am STYLE