Եվգենի Պետրոսյանը դատական հայց է ներկայացրել Կոկլյուշկինի դեմ երիտասարդ կնոջը վիրավորելու համար

15:59   6 հուլիսի, 2020

Ռուս հայտնի կատակերգու Եվգենի Պետրոսյանը մտադիր է իրավապահ մարմինների միջոցով պաշտպանել իր երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի պատիվը։ Նա դատախազություն բողոք է ներկայացրել կնոջը վիրավորելու համար, որը, նրա կարծիքով, հասցրել է երգիծաբան Վիկտոր Կոկլյուշկինը։ Այս մասին հայտնի է դարձել StarHit-ին։

«Այդ նյութի թողարկումից հետո Եվգենի Վահանովիչը լրջորեն զայրացել է։ Մենք որոշում ենք կայացրել դա անպատիժ չթողնել եւ պաշտպանել Տատյանային։ Նշված արտահայտությունները, միանշանակ, վիրավորանք են, քանի որ ուղղված են նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն»,- ասել է արտիստի փաստաբան Սերգեյ ժորինը։

Ավելի վաղ Վիկտոր Կոկլյուշիկինն արտահայտվել էր հումորիստի ներկայիս կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի մասին։ «Էստրադայում կողքիդ պետք է հուսալի ընկեր լինի։ Դա նույնն է, ինչ զուգասահքի դեպքում, եթե հանկարծ զուգընկերն իր օլիմպիական չեմպիոն զուգընկերոջ փոխարեն որպես զույգ վերցնի սովորական, համակրելի աղջկա։ Նա չի կարողանա աշխատել»,- հայտարարել է Կոկլյուշկինը։

Եվգենի Պետրոսյանն ու Վիկտոր Կոկլյուշկինը միասին աշխատում են արդեն երկար տարիներ։ Երգիծաբանը բազմաթիվ անգամներ գործընկերոջ համար հումորիստական մենախոսություններ է հեղինակել ու անձամբ ելույթ ունեցել։

 



© NEWS.am STYLE