Ամուսնալուծությունից անմիջապես հետո Պավելը նոր սիրելիի ու Ագաթա Մուցենիեցեից իր երեխաների հետ Ղրիմ է մեկնել

20:39   6 հուլիսի, 2020

Ռուս դերասան Պավել Պրիլուչնին Instagram-յան իր էջում մեկնաբանել է «Папины дочки» սերիալի դերասանուհի Միրոսլավա Կարպովիչի հետ սիրավեպի մասին լուրերը։ Մի քանի օր առաջ համացանցում սկսել են քննարկել նրանց ենթադրյալ սիրավեպը դերասանուհի Ագաթա Մուցենիեցեից բաժանվելուց հետո, իսկ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ նորաթուխ զույգն այժմ հանգստանում է Ղրիմում։

Այժմ երկրպագուների ու լրագրողների ձեռքում այս ռոմանտիկ կապի նոր ապացույցներ են հայտնվել։ Telegram-յան «Только никому» ալիքում Ղրիում հանգստից մի քանի լուսանկար է հրապարակվել, որում պատկերված են Միրոսլավան, Պավելը, ինչպես նաեւ նրա երկու երեխաներն ու սիրելի ընտանի կենդանին։

Instagram-յան էջում արված գրառմամբ դերասանը հայտնել է, որ Ագաթա Մուցենիեցեից բաժանվելուց հետո իր կյանքում նոր փուլ է սկսել, սակայն անհրաժեշտ չի համարում այդ թեմայով մանրամասներ հայտնել հանրությանը։

«Հարգելի ընկերներ, հետեւորդներ, հեյթերներ, լրատվամիջոցներ եւ հարգարժան լսարան։ Վերջին շրջանում շատ լուրեր են տարածվել իմ անձնական կյանքի մասին։ Ուզում եմ, որ դուք հասկանաք՝ ինձ երբեք դուր չի եկել եւ դուր չի գալիս ամեն ինչ հանրության սեփականությունը դարձնել։ Իմ կյանքում վաղուց նոր շրջան է սկսվել, որը չի ենթադրում ձեր ուղիղ մասնակցությունը։

Երբեք մի դատեք՝ ենթադրելով. դուք չգիտեիք եւ իմ մասին ոչինչ չգիտեք։ Եվ ինձ համար կարեւոր չէ, թե ինչ եք իմ մասին մտածում։ Այս էջն այսուհետ նվիրված կլինի երեխաներին, նոր նախագծների ու ճամփորդությունների մասին նորություններին»,- գրել է Պրիլուչնին։

Ի դեպ, անցած շաբաթ Միրոսլովա Կարպովիչը եւս կարճ մեկնաբանել է իր ու Պավել Պրիլուչինիի սիրավեպի մասին լուրերը։ Կարպովիչը հիշեցրել է, որ երբեք լրագրողներին չի հայտնել անձնական կյանքի մանրամասներն ու հավաստիացրել է, որ այս դեպքում չի պատրաստվում բացառություն անել։



© NEWS.am STYLE