Ելենա Մալիշեւան երրորդ անգամ տատիկ կդառնա. ավագ որդին ու հայ հարսը սպասում են դստեր ծնվելուն

19:01   6 հուլիսի, 2020

Հեռուստահաղորդավարուհի, բժիշկ Ելենա Մալիշեւան հայտնել է, որ այս ամռանն իր ավագ որդին ու հայ հարսնացուն դուստր կունենան։ Հեռուստաաստղը մեկնել է ԱՄՆ՝ հարազատներին տեսակցելու։

«Ես վեց ամիս չէի տեսել երեխաներիս ու թոռներիս։ Վերջապես կտեսնեմ բոլորին։ Մի ճամպրուկ խաղալիք եմ տանում։ Թոռներս պետք է մեզ մոտ՝ Մոսկվա գային։ Եվ ապրեին մեզ հետ։ Սակայն կորոնավիրուսի պատճառով չստացվեց։ Հիմա ես եմ մեկնում։ Մեկնում են օգնելու։ Որդիս ամբողջ ընթացքում աշխատում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա սովորում է ինտերվենցիոն ռադոիոլոգիայի կուրսում ԱՄՆ-ի կարդիոլոգիական լավագույն հոսպիտալներից մեկում։ Բռնկման ամբողջ ընթացքում որդիս աշխատել է կոնորովիրուսային վերակենդանացման բաժանմունքում, չի հիվանդացել, եւ հիմա հոսպիտալը վերադառնում է կարդիոլոգիային»,- Instagram-յան էջում հայտնել է «Жить здорово!» հաղորդման վարողը։

Հեռուստահաղորդավորուհու խոսքով՝ ամռանը տեղի կունենա երկար սպաված իրադարձությունը՝ լույս աշխարհ կգա առաջին թոռնուհին։ «Այս ամբողջ ընթացքում որդուս տանը սպասել են նրա հիանալի հղի կինն ու երկու փոքրիկ որդիները։ Այս ամռանը մենք սպասում ենք ընտանիքում առաջին դստեր լույս աշխարհ գալուն»։

Ավելի վաղ իր հաղորդման թողարկումներից մեկի ընթացքում հեռուստըահաղորդավարուհին սեր էր խոստովանել հայերին։ «Ես շատ եմ սիրում հայերին, քանի որ իմ ավագ որդու կինը հայ է։ Հիանալի աղջիկ, հիանալի։ Նա մեզ երկու թոռ է պագրեւել, իսկ հիմա հղի է երրորդով»,- ասել էր նա։



© NEWS.am STYLE