22:15 6 հուլիսի, 2020Բլոգեր, երիտասարդ մայրիկ Իդա Գլիչը որոշել է պատասխանել երկրպագուների հարցերին։ Հետեւորդները հետաքրքրվել են ոչ միայն Իդայի անձնական կյանքի ու մայրության, այլեւ աշխատանքի մասին։ Հետեւորդներից մեկը հարցրել է, թե ինչու է Գալիչը դադարել վարել «Ревизорро» շոուն։
Գալիչը պատասխանել է, որ շոուի ձեւաչափն իրեն առհասարակ չի համապատասխանել, թեեւ հետաքրքիր փորձ է եղել։ Նա նաեւ «բարեւ է փոխանցել» ոմն Միխայիլի`«Ревизорро»-ի նկարահանող խմբի ղեկավարին, որը, բլոգերի խոսքով, իրեն 300 հազար ռուբլի է պարքտ եւ չի պատասխանում հեռախոսազանգերին։

«Առհասարակ իմ ձեւաչափը չէ։ Թեեւ ուրախ էր։ Ի դեպ, Միխայիլն (նա, ով նկարահանող խմբի ղեկավարն էր) ինձ 300 հազար ռուբլի է պարտք։ Եվ չի պատասխանում զանգերին։ Ես այդ գումարը կարող էի տալ երեխաներից մեկի բուժման համար, որոնց օգնում եմ»,- պատմել է Գալիչը։
Այս տարվա փետրվարևին Իդա Գալիչն առաջին անգամ մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով որդուն։ Հիմա նա հաջողությամբ համատեղում է մայրություն ու աշխատանքը եւ շարունակում է տեսանյութեր նկարահանել ու նիհարել ծննդաբերությունից հետո։
Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»