Բնական. Անի Երանյանի լուսանկարը

10:37   7 հուլիսի, 2020

Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Անին պարզ սանրվածքով է ու նախապատվություն է տվել նվազագույն շպարին։ Նա լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարկված կադրերում դերասանուհին կաշվե բաճկոն էր կրում։ Նա պարզ սանրվածքով էր ու բնական շպարով։ Կերպարն ամբողջացնում էր ակնոցը։ «Ազատությունը ոչինչ չարժե, եթե այն սխալվելու ազատություն չի ներառում։ Մահաթմա Գանդի։ Ինչի՞ց եք ամենաշատը վախենում դուք»,- հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE