«Գեղեցկուհի». Գաբի Գալոյանի լուսանկարը

13:19   7 հուլիսի, 2020

Երգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ուսի հատվածում բաց բլուզ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել ու նախապատվություն տվել նվազագույն շպարին։ Թեեւ Գաբին լուսանկարը չի մեկնաբանել, հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Գեղեցկուհի», «դու ամեն օր ավելի ես գեղեցկանում»։

Օրերս երգչուհին հայտնել էր, որ մեծ դժվարությամբ է ոճափոխության դիմել։ Գաբին սեւ հագուստ է կրում, արձակել էր մազերն ու նվազագույն շպարով է։ «Մեծ դժվարությամբ, բայց հրաժարվեցի երկար վարսերիցս»,- հրապարակումը մակագրել է նա՝ օգտագործելով «նոր ոճ», «նոր կյանք» հեշթեգերը։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու նշել, որ սանրվածքը սազում է նրան. «Գեղեցկուհի», «հիասքանչ»։



© NEWS.am STYLE