«Նայվածքդ ռենտգեն...». Մկրտիչ Արզումանյանի լուսանկարը

22:49   7 հուլիսի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին։

Այս անգամ եւս դերասանն անդրադարձել է ամենաքննարկվող հարցերից մեկին։ Հրապարկված լուսանկարում դերասանը մտածկոտ հայացքով նայում է մի կողմ։ Մեկնաբանություններում Մկրտիչ Արզումանյանը գրել է. «Մտքերդ հեքսոգեն, նայվածքդ ռենտգեն...»։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել տաղանդավոր դերասանին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանը ներկայացել էր «Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացմանը կերտած իր կերպարով։ Հրապարակմանը կից սիրված ու տաղանդավոր դերասանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ի՞նչ տեսք ունի դերասանը 4 ամիս ներկայացում չխաղալուց հետո...»։



© NEWS.am STYLE