Վահե Զիրոյանը նոր լուսանկար է հրապարակել Իննա Խոջամիրյանի հետ

14:15   7 հուլիսի, 2020

Դերասան Վահե Զիրոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ է։

Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոին՝ Հերհերի ջրվեժի մոտ։ Երկուսն էլ սպորտային հագուստ են կրում, գլխարկ։ Լուսանկարն արվել է Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։ Դերասանն, ի դեպ, մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել է՝ արդյոք նրանց դուր է գալիս նախագիծը։

Նշենք, որ դերասանները միասին նկարահանվում էին «Երկուսով» հեռուստասերիալում, որում մարմնավորում էին գլխավոր հերոսներին։ Վերջերս նրանք ներկայացրել են նոր համատեղ նախագիծը։



© NEWS.am STYLE