«Այս գույներն ինձ միշտ երջանկացնում են». Լուսինե Թովմասյանի հմայիչ կերպարը

10:45   8 հուլիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն գեղեցիկ զգեստ է կրում, որը համադրել է ցածրակրունկ կոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ պայուսակ, արեւային ակնոց։ «Նոր շաբաթ։ Այս գույներն ինձ միշտ երջանկացնում են»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարկված կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը կրում էր վարդագույն բլուզ, ջինսե տաբատ։ Լուսինեն առանց շպարի էր, նա արձակել էր վարսերը։ Նրա կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։

Գլխավոր լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE