Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» հայտնի սերիալն ընտանեկան բռնության դեմ արշավ է թողարկել

16:14   7 հուլիսի, 2020

Հունիսի սկզբին էկրաններ է բարձրացել Էդուարդ Հովհաննիսյանի «Чики» սերալիալը, որում գլխավոր դերերից մեկը կատարել է Իրինա Գորբաչովան։ More.tv սթրիմիգային ծառայությունը, որում ներկայացված է շոուն, կանանց հասարակական միությունների կոնսորցիումի հետ ընտանեկան բռնության դեմ արշավ է թողարկել։

Այժմ «Чики»-ի յուրաքանչյուր նոր սերիա ուղեկցվում է դիսքյեմերով այն մասին, որ սերիալում ֆիզիկական ու հոգեբանական բռնության տեսարաններ կան։ More.tv-ի սոցիալական ցանցերում եւ օգտատերերին հասանելի կլինի հղումը, որով նրանք կարող են ցանկացած գումար նվիրաբերել օգնության համար։

«Մեզ կարեւոր թվաց տանն ու հանրության շրջանում բռնության խնդրին ուշադրություն հրավիրելը։ Մենք ուզում ենք ասել, որ նույնիսկ այս ծանր իրավիճակներում օգնություն կա, եւ անհրաժեշտ է ասել դրա մասին»,- մեկնաբանել է Դենիս Գորշկովը՝ more.tv ծառայության գլխավոր տնօրենը։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE