Վիրավորո՞ւմ է հավատացյալների զգացմունքները. կստուգեն TikTok-ում հայտնի «Господь-Господь» երգը

17:12   7 հուլիսի, 2020

Ուղղափառ ակտիվիստներն իմացել են TikTok-ում հայտնի «Господь-Господь» երգի մասին եւ պահանջել ան ստուգել հավատացյալների զգացմունքները վիրավորելու առումով։ Այս մասին հայտնում է «Подъем» պարբերականը՝ վկայակոչելով «Сорок Сороков» ուղղափառ շարժման համակարգող Անդրեյ Կորմուխինի խոսքերը։

«Կրոնասիրության ծաղրը շատ դիտումներ է բերում, լայքեր ու գումար, եւ դա վերջին շրջանում հայտինություն ձեռք բերելու պարզ միջոց է դարձել։ Երիտասարդներն օգտագործում են ցանկացած միջոց՝ վիրավորելու համար ուղղափառներն ու հավատացյալներին՝ ծաղրելով քրիստոնեությունը»,- հայտարարել է Կորմուխինը։

Երգը ստեղծվել է երաժիշտ Գենադի Կորչագովի կողմից «Պավել Սատանենկո» կեղծանվամբ Բարնաուլում սովորելու շրջանում։ Արտահայտությունը, որն արտաբերվում է երաժշտական նվագակցությամբ եւ ուղեկցվում գերեզմանատանը նկարահանված տեսաարքով, օդիոզ ավագ քահանա Դմիտրի Սմիրնովի խոսքերի սեմփլն է։

Կորչագինը հայտարարել է, որ ուղղափառ է ու ոչ մի կերպ չի մտադրվել վիրավորել հավատացյալների զգացմունքները։ «Սա հին կատակ է ընկերների նեղ շրջանակի համար, որը զարմանալիորեն դարձել է լայնորեն հայտնի»,- իր ստեղծագործության մասին ասել է Գենադին։

 



© NEWS.am STYLE