Լիզա Արզամասովան հանդիպում է Իլյա Ավերբուխի հետ. զույգի առաջին լուսանկարները

20:17   7 հուլիսի, 2020

Իրինա Լոբաչովայի հետ կապված բուռն սկանդալից հետո Իլյա Ավերբուխը նախընտրում էր թաքցնել սիրելիների անունները։ Վերջին շրջանում 46-ամյա մարզիկը հայտարարում էր, որ միայնակ կյանք է վարում, իսկ տանն իրեն սպասում է 16-ամյա որդին՝ Մարտինը։ Սակայն վերջերս լրագրողներին հաջողվել է պարզել, թե ով է նրա սիրելին։ Խոսքը 26-ամյա դերասանուհի Լիզա Արզամասովայի մասին է, որը հայտնի է «Папины дочки» սերիալում իր դերակատարմամբ։

Hello.ru-ի տրամադրութան տակ են հայտնվել զույգի լուսանկարները։ Լիզան տեղեկությունը հաստատել է պարբերականի հետ զրույցում՝ ցանկանալով հարաբերությունները մյուս մանրամասները գաղտնի պահել։

Զույգին, ակնհայտորեն, չի հուզում տարիքային զգալի տարբերությունը. Ավերբուխը դերասանուհուց մեծ է 21 տարով։ Լիզան մեկ անգամ չի նշել, որ իր համար կարեւորն ընտրյալի ստեղծագործական շնորհքն է, ոչ թե արտաքինը։ «Ինձ դուր է գալիս դիտորդի կարգավիճակում լինել եւ լուռ հիանալ տաղանդսավոր մարդով»,- ասել է նա։

 



© NEWS.am STYLE