«Վազել անշտապ, բայց միշտ». Ժաննա Բուտուլյանի գրավիչ կերպարը

20:39   7 հուլիսի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում։ Ժաննան արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են բարձրակրունկներն ու խոշոր աքսեսուարը՝ վզնոցը։ «Վազել անշտապ, բայց միշտ. շահեկան դիրքորոշում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է դերասանուհին՝ օգտագործելով «գիրք, որը գոյություն չունի» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի տաբատ էր կրում, սպիտակ շապիկ։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Մեկնաբանություններում Ժաննա Բուտուլյանը մեջբերել էր Թուփաքի խոսքերը, որը 49 տարեկան կդառնար։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ ժպիտ ունես»։



© NEWS.am STYLE